19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ոչ-ոքիների շարքը շարունակվում է

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Ստավանգերի միջազգային մրցաշարի 5-րդ տուրի Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն է: Այժմ Արոնյանն ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:  

Քարդաշյանները պայքարում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ռեալիթի-շոուների ամենահայտնի ընտանիքը՝ Քարդաշյանները, հերթով գրառում են արել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ։ Քարդաշյանների ամենահայտնի ներկայացուցիչը՝ Քիմ Քարդաշյանը, Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ ինքը մեկ տարի առաջ եղել է Հայաստանում։ «Չեմ կարողանում հավատալ, որ արդեն մեկ տարի է անցել, երբ Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան, եւ ես այնքան բան […]

«Երբ տեսնեք ձեր ծնողին, կոկորդը կտրած … »

«Ձեզ դուր կգա՞ Երբ որ տեսնեք ձեր իսկ ծնողին, կոկորդն ու ականջները կտրած վիճակում, բազկաթոռին ընկած, մեռած, երբ որ արյունը հոսել ա իր վրայով և տարածվել գետնին…..: Ձեզ դուր կգա՞ այդպիսի լուսանկարն ու այն գիտակցությունը, որ 300 000 հոգի, մեծ տպավորվաությամբ դիտում են, կիսում, «լայքում» և «քոմենթում», ձեր ծնողների այդ նկարները: Իմ կարծիքով` միանշանակ ո՜չ, […]

Ապրեք, ցնցող էր

Ցնցված եմ Ավրորա մրցանակաբաշխության մակարդակից: Չէի հասցրել նայել, ինչն անում եմ այժմ: Հպարտ եմ, որ Հայաստանում կարող է նման մասշտաբի միջոցառում կազմակերպվել, երբ քեզ՝ փոքր ազգի ներկայացուցիչիդ զգում ես մեծ, առաջադեմ, լուսավոր, 21-րդ դարի մարդկության մի մասը: Ապրեն կազմակերպիչները, մասնակիցները, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը: Սա անպատկերացնելի էներգետիկա է: Մի տեսակ չեմ հավատում, որ այն Հայաստանում է: […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լիբանանի աշխատանքի նախարարին

Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ալ-Ազզիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի գրկաբաց ընդունելությունը լիբանանցիների կողմից և բարձր է գնահատում դեռ 2000թ. Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության […]

ԵՏՄ-ից դուրս գալն անլրջություն կլինի. Կիրո Մանոյան

ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հարցին , թե  այս պահին նպատակահարմար չէ արդյոք ԵՏՄ-ից դուրս գալը, հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին հայտարաել է, որ ճիշտ չէ: «ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալն անլրջություն կլինի: Իսկ ի՞նչ անենք, վազենք Եվրամիությո՞ւն: Մենք պետք […]

Անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելն այսօր Երեւանում հանդիպել է լրագրողներին, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը: Էնգելը լրագրողներին տեղեկացրել է, որ ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո ինքն առաջին անգամ եղել է Ստեփանակերտում: «Կարծում եմ, որ […]

«Մենք հայերի բնաջնջման, ցեղասպանության փորձի ականատես եղանք».Արծրուն Հովհաննիսյան

«Բանակն իր խնդիրը փայլուն կատարեց»,-այսօր՝ ապրիլի 25-ին  Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ժամանակ  նշեցլ է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը փաստել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի վերլուծությունների մասին դեռ  գիտական առումով վերլուծելու ժամանակ կա: «Այն իր բնույթով կայծակնային պատերազմ էր` հստակ և մեծ խնդիրներով: Այս պահին շատ […]

Հայաստանի մասին ես սովորել եմ դեռ Աստվածաշնչից. Մարգարեթ Բարանկիցե

«Հայաստանի մասին ես սովորել եմ դեռ Աստվածաշնչից: Հայոց ցեղասպանության մասին սովորել եմ դպրոցից: Բայց այս երեք օրերի ընթացքում ես շատ այլ ապրումներ ունեցա: Այստեղ ես տեսա մարդկանց, որոնք կարողացել են վերակառուցել իրենց հայրենիքը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երեք տղամարդկանց («Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին – խմբ.), որ նման արժեքներ կրող […]

Սերժ Սարգսյանը պապիկ է դարձել

ՀՀ նախագահի ընտանիքը համալրվել է եւս մի անդամով՝ ծնվել է Սերժ Սարգսյանի 5-րդ թոռնիկը: Նախագահի կրտսեր դուստրը՝ Սաթենիկ Սարգսյանը երրորդ անգամ է մայրացել: Փոքրիկը Սաթենիկ Սարգսյանի եւ Հայկ Խաչատրյանի երրորդ զավակն է: Թող օրհնյալ լինի փոքրիկի ծնունդը՝ ինչպես ամեն մի հոգու, որ Աստծո կողմից երկիր է առաքվում, առավելեւս ամեն հայ փոքրիկի, որ ծով եւ անսահման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ