15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ում բաժին հասավ Արգամիչի ընտրատարածքը

Henaran.am-ի տեղեկություններով, թիվ 17 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արտաշատ քաղաքը` տարածաշրջանի գյուղերով, ՀՀԿ-ն սատարելու է Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ ֆիզիկոս Կարինե Պողոսյանին: Ի դեպ, տիկինը միակ իգական սեռի ներկայացուցիչն է, ում մեծամասնականով կսատարի ՀՀԿ-ն:

Վերջինս մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: “Նման մտադրություն ունեմ, կարծում եմ կկարողանամ հետագա աշխատանքս շարունակել օրենսդիրում: Բայց վերջնական որոշում կկայացնեմ մինչեւ մարտի 22-ը”,-ասաց տիկին Պողոսյանը:

Վերջինս 9 տարվա կուսակցական է, եւ ՀՀԿ Արտաշատի տարածքային կազմակերպության փոխնախագահն է: Henaran.am-ի այն հարցին, որ դժվար չէ կնոջ համար մեծամասնականով առաջադրվել` ասաց. “Ինձ համար չէ, ինձ այդ ընտրատարածքում բոլորը ճանաչում են”,-ասաց Կարինե Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Հովիկ Աբրահամյանը, եւ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Աբրահամյան եղբայրները այս անգամ մեծամասնական ընտրակարգով մտադիր չեն առաջադրվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ