15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

‘Արաքս թռչնաֆաբրիկան’ հորդորում է սպառողներին ետ վերադարձնել իր արտադրած կաթնային նրբերշիկը

Այսօր ‘Արաքս թռչնաֆաբրիա‘ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Արաքս թռչնաֆաբրիկա” ՓԲԸ-ը հայտնում է իր սպառողներին, որ  2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված “Նրբերշիկ կաթնային” ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավել քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը: Ընկերությունը հորդորում է իր սպառողներին եւ այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երեւան, Շիրակի 43 հասցեով, կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով: Ընկերությունը հայցում է իր սպառողների ներողամտությունը’:

Henaran.am-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ` ճշտելու առաջացած խնդրի պատճառները, սակայն, ինչպես միշտ, ‘Արաքս թռչնաֆաբրիկա‘ ՓԲԸ-ի պատասխանատուների հետ կապ հաստատել չհաջողվեց: Ավելի ուշ կներկայացնենք առաջացած խնդրի մանրամասները` ընկերության պատասխանատուների հետ կապ հաստատելուց անմիջապես հետո:

Henaran.am-ին հաղորդում են “Արաքս թռչնաֆաբրիկա” ՓԲԸ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ