28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Խոսրով Հարությունյանն էլ

‘Քրիստոնեա–դեմոկրատական միություն’ կուսակցությունը ինքնուրույն չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ինչպես համագործակցել, այնպես էլ համագործակցելու է ՀՀԿ-ի հետ և խորհրդարանական ընտրություններում սատարելու է հենց ՀՀԿ-ին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց ‘Քրիստոնե-դեմոկրատական միություն’ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին նա նշեց. ‘Այս պահին քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր կա այն հրապարակելու համար: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում իմ ընդգրկվելու հարցը դեռևս քննարկման փուլում է’,-ասաց նա:

Նա վստահություն հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին անակնկալներ դժվար գրանցվեն:  Այն հարցին, թե ինչու ‘Քրիստոնեա-դեմոկրատական միություն’ կուսակցությունը ընտրություններին չգնաց միայնակ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց անկեղծ:

‘Ես հո երեկվա երեխան չեմ, շատ լավ հասկանում եմ, որ դժվար հաջողություն գրանցեի, որովհետև դրա համար պետք է ոչ թե մի քանի ամսվա այլ տևական աշխատանք’,-ասաց ՀՔԴՄ նախագահը և ավելացրեց, որ պատճառներից մեկը նաև մասնակցության համար գումարն է:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ