Արեւի մակերեւույթին հայտնված ելուստը հակասական կարծիքներ է առաջացրել /վիդեո/
Գիտնականները չեն կարողանում միասնական եզրակացության գալ այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում “այլմոլորակայինների տիեզերանավը“, որը ֆիքսել են “NASA”-ի աստղադիտակները Արեւի մակերեւույթի վրա: Կադրերը, որոնցում երեւում է մուգ մոլորակի նման օբյեկտը` Արեւին կապված թելանման ինչ-որ բանով, արվել են արեւային դինամիկայի աստղադիտարանում, իսկ հետո վերամշակվել են Գոդարդի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնում:
Համացանցում տեղադրված տեսագրությունը հակասական կարծիքներ է առաջացրել: Ոմանք կարծում են, որ դա տիեզերանավ է, որը լիցքավորվում է արեւային պլազմայից, ոմանք էլ` որ դա նոր աստղի “ծնունդ” է:
Տարբեր են նաեւ գիտնականների կարծիքները: NASA-ի աշխատակիցներ Ջոզեֆ Գուրմանը եւ Ալեքս Յանգը կարծում են, որ դա քիչ ճառագայթող, սակայն հաճախ հանդիպող երեւույթ է` ելուստ` սառը նյութի պինդ խտացում, որը բարձրանում է եւ Արեւի մակերեւույթի վրա մնում է մագնիսական դաշտի օգնությամբ:
Իսկ ահա Լեբեդեւի անվան ֆիզիկական ինստիտուտի աշխատակից Սերգեյ Բոգաչովը կարծում է, որ “տիեզերանավը” “մագնիսկան տորնադո” է:
Նախկինում գիտնականներին եւս հաջողվել է ֆիքսել նմանատիպ երեւույթ: 2009-ին ռուսական “ТЕСИС” աստղադիտարանը նկարահանել էր ավելի քան տասնյակ ելուստներ` 100 հազար կմ բարձրությամբ, որոնք 3 օր շարունակ բոցավառվել են Արեւի արեւելյան կողմում: