28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ցրտահարվել են շտապօգնության բժշկուհու ոտքերը. 1 կմ-ից ավել ճանապարհը հաղթահարել են ոտքով

Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Ռոլանդ Խաչատրյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան Վարդենիսի հիվանդանոցում կանչ է գրանցվել Վերին Շորժայի գյուղապետի կողմից, որում ասված էր, որ Վ. Գետաշենցի 23 ամյա Սուրեն Ղարիբյանը շտապ բուժօգնության կարիք ունի: Վ.Շորժան- Վարդենիս 9 կմ երկարությամբ ճանապարհը ոչ միայն անբարեկարգ է, այլեւ` անանցանելի ձմռանը:

Շտապօգնության կայանի բժիշկ Հրաչյա Հակոբյանը եւ բուժքույր Գալյա Մելքոնյանը մեկնել են դեպքի վայր: Սակայն Վարդենիս-Այրք- Վ. Շորժա ճանապարհը ձնաբքի պատճառով անանցանելի էր:

Գյուղապետ Արտյոմ Երանոսյանի աջակցությամբ, ճանապարհը մաքրող տրակտորի եւ ամենագնաց մեքենայի օգնությամբ բուժանձնակազմին հաջողվել է  անցնել ճանապարհի մեծ մասը մի քանի ժամվա ընթացքում: Սակայն մինչեւ հիվանդին հասնելը բուժանձնակազմը ստիպված է եղել 1 կմ-ից ավել դժվարանցանելի ճանապարհը հաղթահարել ոտքով:

Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո հարկ է եղել հիվանդին տեղափոխել Վարդենիս: Բուժաշխատակիցները նույն ճանապարհը դարձյալ անցնել են ոտքով` իրենց հետ տեղափոխելով հիվանդին: Հիվանդանոցում 23 ամյա հիվանդի վիճակը կայունացել է, եւ այսօր իր կամքով դուրս է գրվել:

Ինչպես Henaran.am-ին հայտնեցին Վարդենիսի հիվանդանոցից` բժշկուհի Գալյա Մելքոնյանի ոտքերը ցրտահարվել են` ձնաբուքը հաղթահարելիս:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ