28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանը Քաջարանում բիզնե՞ս է դնում

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում այն բանի մեջ, որ ֆինանսական օգնության խնդրանքով դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

“Երկու օր առաջ նամակ եմ ուղարկել, ասել եմ, որ փող տա գյուղի ճանապարհները ասֆալտ անեմ”,-մեզ հետ զրույցում նշեց հանրապետական գյուղապետը: Արդյո՞ք նրան ԲՀԿ առաջնորդը կօգնի, թե ոչ` չի կարող ասել:

“Մի անգամ եկել էր Ղափան, մեր գյուղացիներից մեկը ասաց, որ 3 մլն փող տա գյուղի եկեղեցին սարքենք, 4 մլն տվեց: Դրա համար նամակ ուղարկեցի”,-նշեց Ռ. Աթայանը: Իսկ թե ինչու հենց նախընտրական փուլում հիշեց գյուղի ասֆալտապատման մասին`գյուղապետը նշեց, որ “բա տաքերը նոր են գալիս, հո ձմռանը ասֆալտ չենք անի”:

Ի դեպ, նշենք, որ Քաջարան գյուղը միշտ միաձայն վերջին ընտրություններում քվեարկել է ՀՀԿ-ի օգտին: “Ծառուկյանը բարեգործ ա, դրա համար դիմեցի իրան, քվեարկությունը կապ չունի”,-ասաց Աթայանը:

Հիշեցնենք, որ վերջերս գյուղապետի գլխավորությամբ Քաջարան գյուղը բողոքում էր կառավարության որոշման դեմ, որով գյուղի վարչական սահմաններում գտնվող հողատարածքները գերակա շահ էին ճանաչվել եւ տրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` հանքարդյունաբերական նպատակով:

Անցած տարվա դեկտեմբերին լուրեր շրջանառվեցին, որ հայտնի օլիգարխներից մեկն է ֆինանսավորում գյուղացիների բողոքը, քանի որ այդտեղ բիզնես դնելու ցանկություն ունի: “Կար արդյո՞ք նման բան եւ գուցե հենց Ծառուկյանն է այդ օլիգարխը”, հարցին գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հերքեց: “ Ժողովուրդը արդար ա պայքարում, փող խի պիտի ուզի, դե բիզնես անողներ շատ կլինեն, ես ինչ իմանամ”,- եզրափակեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ