05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ԵՄ ազատ առեւտրի համաձայնագիրը ապահովելու է երկրի արագ եւ որակյալ առաջընթացը. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություների մեկնարկը կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

“Սա եւ քաղաքական, եւ տնտեսական առաջընթացի կարեւոր գրավականն է ”,-ասաց Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ համաձայնագիրը հանդիսանում է ՀՀ –ԵՄ ասոցացման համաձայնագրի ամենամեծ բլոկը:

“Առաջին ամենակարեւոր իրադարձությունն այն է, որ ՀՀ բարեփոխումների արդյունքում հասել է նրան, որ ԵՄ պատրաստ է սկսելու այս բանակցությունները: Սա վկայությունն է այն  բանի, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տնտեսական եւ քաղաքական զարգացման փուլում, որ կատարված բարեփոխումները հասել են այն մակարդակի, որոնք մեծամասամբ ընդունելի են ԵՄ-ի համար, սա ինտեգրացման ավելի բարձր մակարդակ է”,-շեշտեց Կարեն Ճշմարիտյանը:

Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ համաձայնագիրը Հայաստանի համար նոր հեռանկարներ է ստեղծում: Եվրամիությունը Հայաստանում 1,5 միլիարդից ավելի ուղղակի ներդրումների հեղինակ է իրական հատվածում: Հայաստանի համար բացվում է ազատ առեւտրի հնարավորություն 500 միլիոնանոց մի շուկայում,  որտեղ զարգացումը տարածքների միջեւ հավասարաչափ է , մեկ շնչին ընկնող տարեկան միջին եկամուտը 30-40 հազար դոլար եւ ապարանքների ու ծառայությունների որակը բարձր մակարդակի վրա է գտնվում:

Սա , բանախոսի խոսքով, ստիպելու է, որ ՀՀ տնտեսավարողները բարձրացնեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների ու ապրանքների որակը, ինչը խթան է ՀՀ-ում զարգացնելու գիտելիքահենք տնտեսությունը, որն էլ իր հերթին բերելու է նաեւ կրթական ու գիտական համակարգի որակի նկատմամբ պահանջարկի բարձրացմանը:

“Սա մեկի շղթա է , որն ապահովելու է երկրի հետագա ավելի արագ եւ որակյալ առաջընթացը”,-ընդգծեց Կարեն Ճշմարիտյանը: Նա շեշտեց նաեւ, որ համաձայնագիրը նոր դուռ է բացում ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացման համար, ինչը իր հետ կբերի նաեւ որոշակի պահանջներ ՀՀ տնտեսվարողների համար:

Կարեն Ճշմարիտյանը ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություների գործընթացում կարեւորեց ՀՀ նախագահի հաստաատկամությունն ու քաղաքական գիծը այս աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ