Մեծամասնականով արդեն 40 առաջադրում կա
Այս պահին 2012թ մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների համար մեծամասնական կարգով առաջադրվել է 40 հոգի: Այդ մասին հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը:
Այդպիսով`
Թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է ինքնաառաջադրմամբ անկուսակցական Ալբերտ Սարգսյանը եւ Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը/ՀՀԿ/:
Թիվ 3-ում` ‘Քեթրին’ բարեգործական ՀԿ նախագահ Արթուր Ստեփանյանը/ՀՀԿ/ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը/ԲՀԿ/:
Թիվ 4-ում` ‘Արտակ Սարգսյան’ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սարգսյանը/ՀՀԿ/
Թիվ 5-ում` Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը/ՀՀԿ/:
Թիվ 6-ում` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը/ՀՀԿ/:
Թիվ 9-ում` Նապոլեոն Ազիզյանն է/ԲՀԿ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը/ՀՀԿ/:
Թիվ 10-ում` ‘Նուշիկյան ասոցիացիա’ ՍՊԸ նախագահ Գարեգին Նուշիկյանն է/ՀՀԿ/ եւ ինքնաառաջադրմամբ` ‘Սիլ Կոնցեռ’ ՍՊԸ կորպորատիվ ուսուցման կազմակերպիչ Խաչատուր Սուքիասյանը/անկուսակցական/:
Թիվ 12-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը/ԲՀԿ/:
Թիվ 13-ում` Մհեր Սեդրակյանը/ՀՀԿ/:
Թիվ 14-ում` Սեւան գյուղական մարզական հանրապետական խորհրդի նախագահ Մազմասեր Առաքելյանը/ՀՀԿ/ եւ ‘Տիգրան Մեծ’ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը:
Թիվ 15-ում` Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է/ՀՀԿ/:
Թիվ 16-ում` ‘Ալմար’ ՍՊԸ տնօրեն Մուրադ Մուրադյանը/ՀՀԿ/ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը/ԲՀԿ/:
Թիվ 18-ում` անկուսակցական ՀՀ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է, ու առաջադրել է ՀՅԴ-ն, եւ ինքնաառաջադրմամբ` ‘Երասխ գինու գործարան’ ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Թեւոնյանը/անկուսակցական/:
Թիվ 19-ում` ինքնաառաջադրմամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը/ՀՀԿ/ եւ ՀՀԿ առաջադրմամբ` Սեդրակ Սարոյանը/անկուսակցական/:
Թիվ 20-ում` ինքնաառաջադրմամբ` մենատնտես Էդվարդ Անտոնյանը/անկուսակցական/ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը/ՀՀԿ/:
Թիվ 21-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն `/ՀՀԿ/:
Թիվ 23-ում` ‘Ապակեմեկուսիչ’ ԲԲԸ տնօրեն Էդվարդ Սահակյանն է/ԲՀԿ/:
Թիվ 24-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը/ՀՀԿ/ եւ ինքնառաջադրմամբ` Խորեն Սարգսյանը/անկուսակցական/:
Թիվ 26-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանն է/ԲՀԿ/:
Թիվ 27-ում` ՀՀ ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյանն է/ՀՀԿ/:
Թիվ 29-ում` ՀՀԿ առաջադրմամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանն է/անկուսակցական/:
Թիվ 31-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանն է/ՀՀԿ/:
Թիվ 34-ում ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է/ԲՀԿ/:
Թիվ 35-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանն է/ԲՀԿ/:
Թիվ 36-ում` ՀՀ Աժ պատգամավոր Մուշեղ Պետոյանն է/ԲՀԿ/ եւ ՀՀ Աժ պատգամավոր Մխիթար Վարագյանը/ՀՀԿ/:
Թիվ 37-ում` Հայկ Գրիգորյանն է/ՀՀԿ/ եւ ինքնաառաջադրմամբ` Սամվել Հարությունյանը/անկուսակցական/:
Թիվ 38-ում` ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն է/ՀՀԿ/:
Թիվ 41-ում` Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Դավիթ Հակոբյանն է /Հայաստանի Մարքսիստական կուսակցություն/ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը/ՀՀԿ/: