07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կոալիցիայի անդամները բոլոր կարեւոր օրենքները քվեարկել են այնպես, ինչպես ՀՀԿ-ն. Շարմազանով

ԲՀԿ-ն հինգ տարի շարունակ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ եղել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործընթացների պատասխանատուն: Այսօր լրագրողների  խնդրանքով այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ-ական, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթին, որը հնչեցվեց ԲՀԿ համագումարին:

Հիշեցնենք, որ ելույթը քննադատում էր ՀՀ տնտեսական ու քաղաքական իրավիճակը:  Էդուարդ Շարմազանովը Վարդան Օսկանյանին հիշեցրեց, որ նա այսուհետ իշխանական կուսակցության անդամ է: “Կոալիցիայի անդամները ստորագրել են իշխող կոալիցիայի հուշագիր, բոլորը պատասխանատու են, բոլորը կառավարության անդամներ են: Ի դեպ, իշխող կոալիցիայի ներկայացուցիչները , թե կառավարությունում, թե ԱԺ-ում կողմ են քվեարկել բոլոր կարեւորագույն  օրենքներին: Սկսած ՀՀ պետական բյուջեից` մեր գործընկերները քվեարկել են այնպես, ինչպես քվեարկել է ՀՀԿ-ն”,-նշել է Շարմազանովը եւ հավելել.”Եթե քեզ մի բան դուր չի գալիս, կարող ես դուրս գալ եւ քննադատել:  Դա ավելի պարկեշտ է “:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ