25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարը ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել  ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝  Երևանի պետական բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամիսներին բնականոն  կազմակերպելու  համար: Հաջողություն մաղթելով ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած բուհի գիտական գծով պրոռեկտոր Մ. Նարիմանյանին՝ նախարարը նշել է. “Բժշկական համալսարանն ունի կառավարման լավագույն ավանդույթներ, որոնք, համոզված եմ, կնպաստեն, որ պետական քաղաքականությունը արդյունավետ տեղայնացվի: Մեր ակնկալիքները բժշկական համալսարանից բավական մեծ են, համալսարանը, ինչպես գիտեք, ընդգրկվել է մասնագիտական կրթության որակի միջազգային համակարգում և, բնականաբար, հսկայածավալ աշխատանք կա իրականացնելու”:

Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ, որը, սահմանված կարգի համաձայն,  տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ