23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԲՀԿ-ն, ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն. Ժողովուրդ

Երեկ՝ժամը 16:00-ին, ԲՀԿ-ն իր հերթական նիստն է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում։ Եվ, ինչպես նախորդ անգամ, այն սովորական ընթացք է ունեցել։

“Ժողովուրդ”–ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում։ Եվ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար ՀՅԴ-ի գաղտնի ժողովների շունչն են հաղորդում նիստերին։

Այնուամենայնիվ թերթին հաջողվել է պարզել, որ երեկվա նիստում խոսել է Ծառուկյանը (ոչ մի նոր բան չասելով), ապա՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Նա ասել է, թե ինքը ցանկանում է, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն լինի հենց Ծառուկյանը, սակայն վերջինս դրական պատասխան չի տվել։

Տեղեկությունը փորձել են  ճշտել Ն. Ջոհրաբյանից, որն ասաց. “Տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի տրամադրվելու։ Իսկ այն, որ ինձ համար ընդունելի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, ես ասել եմ բազմիցս եւ մշտապես”։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ