Պտի ֆոկուսնիկ էղնիս …
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում ներքաղաքային ճանապարհների վիճակը գնալով վատանում է: Քաղաքի կենտրոնական փողոցներում ավելանում են ջրափոսերը: Քաղաքում այս օրերին երթեւեկող բեռնատար մեքենայից`ավազ են լցնում, “կարկատում” ջրափոսերը:
Ճանապարհաշինարարների խոսքով, ավազով ու քարով լցնելը “եղանակ չեն փոխի”: . ‘ Գոնե մե երկու օր յոլա կտանի’,-ասացին նրանք: ‘Բացի վարորդ լինելուց, պետք է ֆոկուսնիկ էլ էղնիս’,- դժգոհեց մի վարորդ`ավելացնելով. “ձնից շուտ ասֆալտը հալվեց’:
Ի դեպ, փետրվար ամսին, ըստ “Շիրակի կենտրոն” ՀԿ-ի կայքի, մի խումբ գյումրեցիներ տեսնելով, որ քաղաքապետարանը չի մաքրում փողոցները` սառույցներից, նրանք էին նախաձեռնել եւ աղ էին ցանում: Գյումրիի քաղաքապետը իմանալով այդ մասին արձագանքել էր. “Աղը մատաղին կցանեն, այ ախմախներ…”:
Հիմա թերեւս քաղաքապետը աղի փոխարեն ավազ է ցանում, բայց անօգուտ: