Նախագահի հանձնարարականները պետք չէ քաղաքականացնել
Կառավարության հրավիրած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը, ՀՀ նախագահի հանձնարարականները վերացնել երկրում կոռուպցիոն ռիսկերը պետք չէ քաղաքականացնել: Այս տեսակետն այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
՛՛Այսօր իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները չեն գոհացնում իշխող Հանրապետական կուսակցությանը և պետք է դրանց չափերը ավելի մեծացնել: Կոռուպցիայի հանձնաժողովի գործունեության համար չկա ժամանակահատված, որ սրանից այս կողմ կամ այն կողմ դիտարկվի՝ որպես քաղաքական դրսևորում: Պետք է ավելի արագ տեմպերով գնանք առաջ, որ մեր հասարակության մեջ ամրացած կոռուպցիոն ռիսկերը ավելի շուտ վերացվեն: Դա պետք չէ կապել քաղաքական գործընթացների հետ, ՛՛Ժառանգությունը՛՛ ևս նման առաջարկով է հանդես եկել՛՛,-ասաց Սահակյանը:
Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարը մշտական գործընթաց է և դրա դեմ պետք է պայքարել մշտապես: