Սուքիասյանին մերժեցին գրանցել
Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր` մարտի 28-ին, մերժեց պատգամավորության թեկնածու գրանցել անկուսակցական, “Սիլ կոնցեռն” ընկերության կորպորատիվ ուսուցման կազմակերպիչ Խաչատուր Սուքիասյանին : Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, նա վերջին 5 տարում բացակայել է Հայաստանից:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: Նա եւս անկուսակցական է, եւ “Հայէկոնոմբանկ”-ի խորհրդի նախագահն է:
Բացի նրանից, թիվ 10-ում առաջադրվել են եւս 2 թեկնածու` ՀՀԿ-ից անկուսակցական “Նուշիկյան ասոցացիա” ՍՊԸ նախագահ Գարեգին Նուշիկյանը, ինքնառաջադրմամբ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Գագիկ Շահնազարյանը: