20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակ Հերիքյանին կփոխարինի Նարինե Հովհաննիսյանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, “Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվականի տնօրեն Արտակ Հերիքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հավաստի տեղեկություններով, նա մտադիր է նորից տեղափոխվել “Հանրային “հեռուստաընկերություն:

Իսկ “Ժամը” լրատվականի տնօրեն է նշանակվելու Նարինե Հովհաննիսյանը: Նա փետրվար ամսին է Tert.am-ից տեղափոխվել “Արմենիա”-ի լրատվական ծառայություն եւ աշխատում էր որպես խմբագիր:

Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ նման տեղեկատվության ինքը չի տիրապետում: Մեր այն հարցին, թե փոփոխություններ սպասում են, պատասխանեց. “Եթե մամուլին հետաքրքող որոշում լինի, անպայման կհրապարակվի եւ բոլորը կիմանան”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ