20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կապանի քաղաքապետը ինֆարկտ է ստացե՞լ ընտրական “ռազբորից” հետո

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը սրտամկանի ինֆարկտ է ստացել եւ բուժվում է “Էրեբունի” բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ նա ինֆարկտ է ստացել կանանց միամսյակի առիթով տոնական միջոցառումից հետո: Այդտեղ նա հայտարարել է, որ շատ կցանկանար, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավոր ընտրվեր հանրապետական Վահե Հակոբյանը, որն արդեն 2 անգամ ընտրվում է:

“Եվ ոչ միայն Վահեն, կուզեմ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ համամասնական ցուցակներում ընդգրկված բոլոր կապանցիներն ընտրվեն”,-ասել է նա:  Այս բաժակաճառը ծանր է նստել դաշնակցական քաղաքապետի վրա: Միջոցառումից հետո նրա կուսակից ընկերները հաշվի են կանչել քաղաքապետին` փորձելով պարզել, թե ինչու է սատարելու հանրապետական թեկնածուին:

Վերջինս ընկերներին հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վահե Հակոբյանի հայրը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը նրան է սատարել: “Ես ՀՅԴ-ին 3 հազար ձայն կտամ, իսկ մեծամասնականով չեմ կարող աջակցել”,-ասել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է նաեւ դաշնակցական պատգամավոր Գագիկ Գեւորգյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ