20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր

Մաշտոցի պուրակի ակտիվիստները հայտարարություն են տարածել, դիմելով Հայաստանի քաղաքացիներին: Ներկայացնում ենք այն ստորեւ.

Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով եւ համարձակ գործողություններով մենք կվերականգնենք օրինականությունը Մաշտոցի պուրակում, կարող է միանալ մեր նախաձեռնությանը: Քաղաքացիական անհնազանդության մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միանալ Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագրին:

Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր

  1. Մեր քաղաքացիական անհնազանդության պատճառը Հայաստանի իշխանությունների արհամարհական վերաբերմունքն է Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների դեմ երիտասարդ գործիչների բողոքին;
  2. Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն է տապալել իշխանության խորին համոզմունքն առ այն, որ նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվել հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները;
  3. Քաղաքացիական անհնազանդությունը մեր միջոցն է Մաշտոցի պուրակը ինքնակամ շինություններից առանց բռնության ազատելու համար;
  4. Մաշտոցի պուրակի խնդիրը փոքր խնդիր չէ: Իշխանությունները վախենում են, որ եթե այսօր այստեղ զիջեն, վաղը կզիջեն ամենուր;
  5. Մեզանից յուրաքանչյուրը  կամավոր է միանում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Յուրաքանչյուրս գիտակցում է իր համար այդ քայլից բխող բոլոր վտանգները, որոնք սպառնում են մեր կյանքին, առողջությանը, ազատությանը եւ բարեկեցությանը;
  6. Մեզանից յուրաքանչյուրը իր հաշվին է ձեռք բերում քաղաքացիական անհնազանդության գործողությունների համար անհրաժեշտ պարագաները;
  7. Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անբողոք կրել քաղաքացիական անհնազանդության հետեւանքով իր համար առաջացած բոլոր զրկանքները:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ