20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բուլղարիայում

Ապրիլի 21-ին Սոֆիայի “Լյումիեր” դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ԲՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության եւ Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ  Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրեց  Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող  փաստեր եւ տեսանյութեր:

Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես եկան Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն   ակադեմիկոս Գեորգի Մարկովը եւ ՎՄՌՕ /Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն/ կուսակցության փոխնախագահ և քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին, ընթերցվեցին նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ Անդրեյ Կովաչեւի  եւ Սլավի Բինեւի ուղերձները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ