30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ձեռնպահ մնալ բազմահազար աշխատատեղեր խոստանալուց. տնտեսագետ

‘’Սովորաբար մեծ ստերն ասվում են պատերազմների ժամանակ եւ ընտրություններից առաջ’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնի ասացվածքը հիշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն`անդրադառնալով կուսակցությունների նախընտրական ծրագրերի սոցիալ-տնտեսական հատվածին:

Նրա խոսքով` բնական է, որ կուսակցությունները կփորձեն հավակնոտ նպատակներ դնել եւ խոստումներ տալ, սակայն նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ, այս անգամ կուսակցությունների նախընտրական ծրագրերում Թ.Մանասերյանը առաջխաղացում է նկատում: ‘’Այս ընտրություններին երեք- չորս կուսակցություն, փորձ է արել ընտրողներին ներկայացնել ավելի կոնկրետ հաշվարկված տվյալներով ծրագրեր’’,- ասաց տնտեսագետը: Նա սակայն չնշեց, թե խոսքը որ կուսակցությունների մասին է, քանի որ դա որպես քարոզչություն կդիտվի:

Ըստ Թ.Մանասերյանի, մոլորություններ էլ կան` մասնավորապես աշխատատեղերի ցավոտ խնդրին անդրադառնալ եւ միանգամից բազմահազար աշխատատեղեր խոստանալ մարդկանց: Նրա խոսքերով` Հայաստանի նման փոքր երկրում, եթե ասենք` խոստանում են նույնիսկ 2000 աշխատատեղ, դա նշանակում է հսկայական առաջընթաց, ինչից պետք է ձեռնպահ մնալ: ‘’Իմ համար նախընտրելի են այն ծրագրերը, որտեղ ասվում է` կաջակցեն այնպիսի միջավայրի ձեւավորմանը, որը թույլ կտա սեփական նախաձեռնություններն առաջ տանել’’,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց նաեւ, որ կան մասնագետներ, որոնք թույլ չեն տալիս շատ քաղաքականացնել տնտեսական ծրագրերը, ինչը կարեւոր է, քանի որ պետք է հաշվի առնել` գալու է մայիսի յոթը եւ մարդիկ սպասելու են այդ ծրագրերի իրականացմանը եւ կուսակցությունները նրանց առաջ հաշվետու են լինելու թվերով:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարման տարիներին էլ տնտեսության ոլորտում կային բացթողումներ եւ արվում էին անթույլատրելի քայլեր: Խոսելով այդ մասին, Թաթուլ Մանասերյանը որպես օրինակ նշեց այն, որ Բագրատյանի ժամանակ արժեթղթերի շուկան չձեւավորվեց: Այն ժամանակ նա որոշեց թղթադրամ մտցնել շրջանառության մեջ, սակայն ուշ մտածեց, որ պետք է ունենալ նաեւ մետաղադրամ:

‘’Սա տնտեսագիտական առումով անթույլատրելի է, քանի որ բերեց հիպերինֆլյացիայի’’,- նկատեց նա:

Հարցին, թե որքանով է իրատեսական ‘’Հայ ազգային կոնգրես’’ ընդդիմադիր դաշինքի նախընտրական ծրագրի տնտեսական հատվածը, Մանասերյանն ասաց, որ մի մասն իրատեսական է, իսկ մի մասին կարելի է հասնել հաջորդական քայլերի միջոցով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ