10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հայերենը կընդգրկվի Լոս Անջելեսի ընտրական քվեաթերթիկներում

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հնարավոր է, որ առաջիկայում հայերենն ընդգրկի ընտրական քվեաթերթիկներում: Լոս Անջելեսում գրանցված է շուրջ 30 հազար ընտրող, տեղեկացնում է Հարավային Կալիֆորնիայի Հանրային ռադիոն:

Քաղխորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը քաղխորհդի նախագահ Հերբ Վեսսոնի հետ համատեղ արդեն ներկայացրել է համապատասխան առաջարկությունը: Նրանք հանդես են եկել 2013-ի ընտրություններից սկսած հայերենը քվեաթերթիկներում ներառելու խնդրանքով:

Ինչպես նշել է Գլենդելի ռադիոն, նման փորձ արդեն կատարվել է: Ընտրական իրավունքների մասին օրենքի համաձայն քվեաթերթիկներն արդեն թարգմանվել են 6 լեզուներով` իսպաներեն, կորեերեն, ճապոներեն, չինարեն, վիետնամերեն եւ տագալերեն:

Նախորդ տարի կատարած բնակչության գրանցման արդյունքում որոշվել է նաեւ մոտ ապագայում քվեաթերթիկներում ներառել հինդուն եւ թայերեն լեզուն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ