Քոչարյանը խոչընդոտ չի ստեղծի
“Այսօր ՀՀ-ում բավականին տհաճ իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքական ուժերը չեն կողմնորոշվել նախագահական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: ՀԱԿ-ի հետ ԲՀԿ-ի սիլիբիլիներն, այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն այլասերված է:
Այն ժամանակ մենք քննադատում էինք Հրանտ Բագրատյանին, այսօր նույն բառերով իրենք են քննադատում այսօրվա իշխանություններին”,-լրագորղների հետ հանդիպմանն ասաց “Քրիստոնեա դեմոկրատական” կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա, ԲՀԿ- որեւէ մեկին չսատարել կամ սեփական թեկնածու չառաջադրել: Խ. Հարությունյանը չի կարող հավատալ նաեւ, որ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցություն կլինի, քանի որ այդ կուսակցությունների քաղաքական կշիռները տարբեր են:
ՀՀԿ-ն որեւէ մեկի կարիքը չունի եւ ավելի, քաղաքական գործիչը համոզված է, որ եթե կա մեկը, ով չէր ցանկանա Սերժ Սարգսյանի տապալվելը, դա Ռոբերտ Քոչարյանն է ու վերջինս գործող նախագահի համար խոչընդոտներ չի ստեղծի: