07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գազի Կարենը միասնական թեկնածու. Հրապարակ

 

Ըստ “Հրապարակ”-ի, այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թեւի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է։ Թերթի տեղեկություններով, նրանք փորձում են համոզել “ՀայՌուսգազարդի” նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին՝ համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը։

Սակայն մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում։ “Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից”,– տեղեկացրին մեզ։ Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, եւ ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա՝ հարցրինք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին։

“Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք՝ նա հռչակվել է “Տարվա մարդ”՝ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով։ Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնենք”,– ասաց նա:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ