31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ուր են էդ քածերը … “զարիժատ” արեց ու կրակեց Գյոզալին”

Henaran.am-ին մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7–ին Կոմայգում կատարված դեպքից:  Գիշերը ժամը 3-ի սահմաններում, մեկը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով անցնում է եւ կանգնում: “Ես էդ օրը իմ սովորական շորերով էի, տրանսսեքսուալի նման չէի հագվել, պարզապես ընկերուհիներիս էի սպասում: Իջավ ավտոյից, սկսեց ինձ հույ-բույ անել: Փողոցային  հայհոյանքներ են տալիս: Ուր են էդ քածերը, էդ բ…-ի տղերքը: Ինձնից էր հարցնում:

Ես էլ ասի ինչ իմանամ, ես սովորական տղա եմ, էս կողմերում եմ ապրում, դուրս եմ եկել ման գալու ”,-Henaran.am-ին պատմեց 41 -ամյա  Լյալյան:  Սակայն զենքը “զարիժատ” արեց երիտասարդն ու մտավ այգի: “Լավ ա կրակեց խեղճ Գյոզալի ոտերի տակ, թե չէ ընկերուհիս հիմա չէր լինի”,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ “խուլիգանին բռնել են”:

Կոմայգում վերջերս նման դեպքերը շատացել են: Լյալյայի կարծիքով, մեղավորը իր ընկեր-ընկերուհիներն են, այսինքն` տրանսեքսուալները, հոմոսեքսուալները: “Շատացել են գալիս են կանգնում, տեղի-անտեղի խոսում նատուրալ տղերքի մասին, սրանք էլ կատաղում են: Հազար եմ ասել, բերաններդ փակեք ”,-զրույցը եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ