21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել

Գեղանկարչի համաստեղությունում շուրջ 42 լուսնային տարվա հեռավորության վրա աստղագետներին հաջողվել է մի մոլորակ գտնել, որը, ըստ նրանց ենթադրությունների, հարմար է կյանքի համար: Այս փաստի օգտին է խոսում այն, որ մոլորակը գտնվում է այնպիսի վայրում, որտեղ նրա մակերեւույթի վրա հեղուկ ջուր կարող է լինել: Այս մասին տեղեկացնում է  “Astronomy & Astrophysics” ամսագիրը:

Կյանքի համար հարմար մոլորակը հայտնաբերվել է  “HD 40307” անվանումով  աստղի կողքին: Ամսագիրը գրում է, որ նրա շուրջ 3 մոլորակ է հայտնաբերվել, որոնք բոլորն էլ  դասվում են այսպես կոչված “սուպերհողերին”:

Միջազգային հետազոտողների խմբի նոր աշխատանքի շրջանակներում տվյալների կրկնակի ստուգում է արվել: Արդյունքում նոր մոլորակներ են հայտնաբերվել: Մոլորակներից մեկը, որն ստացել է “HD 40307g” անվանումը, պտտվում է աստղի շուրջը` մոտ 200 օրվա ընթացքում:

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ