09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահը պարգևատրել է գիտության ներկայացուցիչներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրել գիտության ներկայացուցիչներին:

‘Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով ‘Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին’ Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել`

Արեստակ Արամայիսի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչության պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ

Սարգիս Շավարշի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ’:

Նախագահի հրամանով` Արկադի Միսակի ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

‘Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած նշանակալի վաստակի համար ԵՃՇՊՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Միսակի ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ’:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ