01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը հանդիպեց Ավանի հանրապետական երիտասարդներին

Շարունակվում են հանդիպումները Հայաստանի Հանրապետական Կուսակցության Երեւանի տարածքային կազմակերպությունների երիտասարդական խորհուրդների հետ:

Նոյեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երեւանի տարածքային կազմակերպության պատասխանատու Տարոն Մարգարյանը հանդիպել էր ՀՀԿ Ավան տ/կ-ի երիտասարդների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀԿ Ավան տ/կ-ի խորհրդի նախագահ Մանվել Ջավադյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, կուսակցական երիտասարդներ եւ այլ հրավիրվածներ:
Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները եւ քննարկել առաջիկա անելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ