20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էն պառակտված թևը ջիգյարով մոտ է գալիս.ինչը միավորեց ազատամարտիկներին

«Վերջին շրջանում մարդիկ կարծում էին, թե Վոլոդյա Ավետիսյանին մոռացության ենք մատնել ու խնդիրների շատությունից այլևս չենք զբաղվում արդարության համար պայքարող գնդապետի խնդրով: Նա էլ նստած է, դէ կնստի իր 6 ու կես տարին ու վերջ: Բայց դա այդպես չէ Վոլոդյաի ընկերները իրենց հոգու մեջ միշտ պահում են այդ նվիրվածությունը»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է ազատամարտիկները նստացույց են իրականացնում Ազատության հրապարակում: Նրանք պահանջում են վերաքննել գնդապետ Ավետիսյանի դեմ հարուցված գործը և ազատ արձակել նրան:

«Ազատամարտիկների հոգու միջից մի տեսակ ռեալ ու կոնկրետ վերակենդանացման պրոցես է գնում, շատ հետաքրքիր ու նոր մարդիկ են միանում պայքարին: Նախկինում պառակտված, ազատամարտիկների այլախոհ թևը նույնպես միանում է: Որոշ ազատամարտիկներ ջիգյարով գալիս են ու ասում, որ այո՛, Վոլոդյան մեր հրամանատարն է եղել ու մենք էլ միանում ենք պայքարին»,-ասաց Սարուխանյանը:

Սարուխանյանը կրկին անգամ ընդգծեց, որ նստացույցը անժամկետ է ու քանի, որ նպատակային պայքար է, ապա կամաց-կամաց արդյունք կգրանցի:

Գագիկ Սարուխանյանը նկատեց նաև, որ իրավական կամ քաղաքական ուժերից ոչ մեկը դեռ չի մոտեցել իրենց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ