27 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հակառակորդը կրակ է բացել ականանետերից եւ նռնականետերից

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60մմ ականանետերից եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի հրադադարի  խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնային գծից 10-15կմ խորության վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են եւ հետեւել դրանց ուղերթին մինչեւ վայրէջք:

Արցախի օդային եւ ցամաքային սահմանները գտնվում են հանրապետության զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ եւ դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն հղի է անդառնալի հետեւանքներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ