Մամեդյարովն ու Լավրովը կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 17-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Մամեդյարովն այսօր հանդիպում կունենա իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում երկկողմանի հարաբերություններին զուգահեռ նրանք կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները: