28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչով են պայմանավորված դեմքի պզուկներն ու մազաթափությունը

Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոն հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներեբան Սամվել Հովհաննիսյանը բնական է համարում, որ երիտասարդ աղջիկների կամ տղաների դեմքին հաճախ անցանկալի պզուկներ են հայտնվում և պնդում է, որ նախկինում էլ այպես է եղել: Այս մասին Հովհաննիսյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նման կերպ` մաշկավեներաբանը հերքեց տարածված այն կարծրատիպը, որ ներկայումս պզուկները, մազերի առկայությունը դեմքին, և մարմնի այլ հատվածներում կապված են կլիմայի փոփոխության հետ, կամ էլ ինչպես շատերն են պնդում` 21-րդ դարին բնորոշ հիվանդություններն են:

‘’Դեմքի պզուկները բնական երևույթ է, միշտ էլ եղել են, եթե աղջիկ լինի կամ տղա, 18 տարեկանում երեսը ուգրիներով է, որեմն դա լավ է, ինչքան երեսը պռիշչիկոտ եղավ, այնքան ինքն առողջ է’’,-ասաց Հովհաննիսյանը: Դրանց առկայությունը նա պայմանավորում է ներքին օրգանների կողմից արտադրվող հորմոնների քանակով: ‘’Ոչ մեկը չի կարող կարգավորել, որ ներզատիչ հորմոնային գեղձերն արտադրեն այնքան, որքան պետք է: Բնության կողմից օրգանիզմը այպիսին է, այդ ավել արտադրվողը դուրս պետք է գա, դրա տեսքով է դուրս գալիս’’,-բացատրեց մաշկավեներաբանը:

Մազաթափությունն էլ պայմանավորված է  սեռական երկրորդային հատկանիշների ձևավորմամբ և ներզատիչ հորմոնների արտադրությամբ: Սակայն, Հովհաննիսյանը  չի անտեսում նաև մյուս գործոնները, որոնց թվում են սթրեսը, ներկայիս շամպունները: ‘Ներվային խանգարումները շատ կարևոր են, շատ դեպքերում հենց դրանք են տանում մազաթափության’’,-եզրափակեց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ