«Մեծ վարպետի» խաղը. Հայկական Ժամանակ
«Հայկական Ժամանակը» գրում է.
«Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունների ֆոնին առանձնահատուկ «հմայք» ձեռք բերեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նրա շնորհիվ ամբողջ հայ հասարակությունը մերթ ընդ մերթ հայտնվում է հանդիսատեսի կարգավիճակում ու ըմբոշխնում «մեծ վարպետի» խաղը:
Համացանցը լեցուն է նրա «Սթափվեք», «Չքվիր աչքիցս», «Խաղաղությամբ ապրեք», «Խելքներդ գլուխներդ հավաքեք, արա», «Դուք հլը չգիտեք ինչ ա ուժ կիրառելը, հոգիներս», «Կաշիդ քերթելու եմ», «Մարդ պետք ա մի քիչ գժոտ լինի», «Տո լավ եմ անում, ինչ որ անում եմ»,«… քանզի մոլորյալ են ու չգիտեն թե ինչ են անում» եւ այլ ելույթների տարատեսակ տեսակոլաժներով:
Բայց ռեկորդը, իհարկե, «ես Գասպարյան Վովան եմ, ես Վովան եմ…» բացականչությանն է, որի հիման վրա ստեղծված տեսահոլովակները դիտումների ահռելի ցուցանիշներ են ապահովում: Նույնիսկ քննարկվում է, թե արդյո՞ք մեր բեմը, ի դեմս Վովա Գասպարյանի, չի կորցրել մեծ արտիստի:
Սա, թերեւս, մասնագիտական քննարկումների թեմա է Սակայն Վովա Գասպարյանի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա, ստեղծած կերպարի վայրիվերումները թերևս, ինչ-որ տեղ բացատրում են մեր ոստիկանության պահվածքը վերջին օրերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: