06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Գաիշնիկի” փոխարեն` sms . վարչապետի առաջարկը ոստիկանությանը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին առաջարկեց կապնվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա և ինովացիոն կենտրոնի հետ, քանի որ վարչապետը երեկ այնտեղ հավանության է արժանացրել երկու ծրագիր: 

՛՛Մեր երիտասարդները հետաքրքիր պրոդուկտ են առաջարկում ոստիկանությանը, եթե մեքենան ընկնում է տուգանքի տակ, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես վարորդի հեռախոսի վրա հաղորդագրություն ուղարկել: Վարորդը միանգամից տեղեկանում է` ինչի համար և ինչքան է վճարելու՛՛,-ասաց վարչապետը: Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ իրենք նման նախագիծ ևս ունեն, սակայն խոստացավ անպայման ուսումնասիրել երիտասարդների ներկայացրած նախագիծը:

՛՛Գյուղատնտեսության համար մի ծրագիր ևս մշակել են, գյուղացիները հեռախոսով կարող են տեղեկատվություն հաղորդել կամ տեղեկատվություն ստանալ գյուղապրանքների վերաբերյալ՛՛,-հավելեց Տիգրան Սարգսյանը: Այս առաջարկը ևս Օսիկյանը խոստացավ ուսումնասիրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ