ՔԾԽ նախագահը Ուկրաինայում էր
Նոյեմբերի 8-10-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ուկրաինայի Հանրապետությունում` մասնակցելու Ինստիտուցիոնալ կառուցման 6-րդ ամենամյա տարածաշրջանային կոնֆերանսին: Այն կազմակերպել էր Ուկրաինայի Քաղաքացիական ծառայության ազգային գործակալությունը` Ուկրաինայի նախագահի վարչակազմի և Եվրոպայի հանձնաժողովի աջակցությամբ:
Կոնֆերանսի նպատակն էր կիսել փորձառությունը եվրոպական ինստիտուցիոնալ կառուցման գործիքների` Թվինինգի, ԹԱՅԵՔՍ և ՍԻԱՅԲԻ ծրագրերի իրականացման շուրջ, ինչպես նաև` Արևելյան գործընկերության տարածաշրջանում համագործակցությունը ՍԻԳՄԱ ծրագրի հետ:
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից, Ուկրաինայում ԵՄ-ի անդամ երկրներից, SIGMA ծրագրից, Արևելյան գործընկերրության երկրներում և պետական կառույցներում Թվինինգ ու ԹԱՅԵՔՍ գործիքների և ՍԻԱՅԲԻ ծրագրի կոորդինատորներ:
Հայաստանյան պատվիրակությունը Կոնֆերանսում հանդես է եկել զեկույցով` “Բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում” թեմայով:
Կոնֆերանսի շրջանակներում հանդիպում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի և Ուկրաինայի Քաղաքացիական ծառայության ազգային գործակալության ղեկավար Վյաչեսլավ Տոլկովանովի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնֆերանսի արդյունքները, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության համակարգերի միջև համագործակցության նոր հնարավորությունները: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել շարունակելու և զարգացնելու 2009թ-ին կնքված համագործակցության հուշագրով նախատեսված գործակցության ծրագրերը: