Ես պլան չեմ քաշում, բայց քաշողներն աչքիս գրողը չեն. Ս. Դանիելյան

Վրաստանում քննարկվում է մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու հարցը: Henaran.am-ը դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանից հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ Հայաստանում էլ նման օրենք քննարկեն: «Ինձ թվում է, եթե ինձ կոնկրետ հարցնեն, իհարկե, ես դա չեմ օգտագործում, բայց օգտագործողներին գիտեմ, ասենք իրենց մոտ դա կախվածություն չի ստեղծում առանձնապես: Մարդիկ դեղատներից առնում են՝ քնելու խնդիրների լուծման համար»,-նշեց նա:
«Չեմ կարծում, որ դա օղուց կամ սիգարետից ավելի վնաս է, չեմ կարծում, որ դա եսիմ ինչ բոբո բան է, օրական կես շիշ օղուց վնաս չէ, կամ ասենք սիգարետն ավելի մեծ կախվածության մեջ է գցում, քան թե դա»,-նկատեց Դանիելյանը: Ըստ վերջինիս՝ ուղղակի խորհրդային միությունից եկած կարծրատիպ կա, որ պլանքաշները նարկաման են, բայց դա իրականում այդպես չէ:
«Եվրոպայում դա նորմալ է , ուրիշ բան, որ սովետի ժամանակից մինչև հիմա որոշ մարդիկ փող են աշխատում դրանով»: Նշենք, որ Հոլանդիայում այս երևույթը ևս օրինական է, ինչը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Հարցին, թե արդյոք այս տարբերակին հետևելով՝Հայաստանը կշահի՞, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց, որ Հայաստանում ավելի կարևոր է, որ ծխելու դեմ պայքար տարվի կամ օղու դեմ : «Դա ինձ ավելի է անհանգստացնում, քան թե ինչ-որ մեկը պլան է քաշում կամ չի շահում, սաղ էլ քաշում են, էնքան որ կոռուպցիոն ռիսկեր են, ես չեմ քաշում, ինձ պետք չէ, բայց երբեք այդ մարդիկ աչքիս գրողը չեն եղել»,-եզրափակեց դերասանը: