09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Լավ պարողին Սահմանադրությունը չի խանգարում /վիդեո/

Հանրությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բավական անտարբեր է: Henaran.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատեց. «Հասարակությունը, որ ասեմ, ընդհանրապես ապրում է սահմանադրական բարեփոխումներով, ոչ, կլիներ մի քիչ մեծամտություն: Խնդիրը քաղաքական ուժերի մեջ է, որոնք փորձում են գալ իշխանության և իրենց ինչ-ինչ անհաջողությունները կապում են Սահմանադրակության ներկա վիճակի հետ»:

Սոցիոլոգը նշեց, որ առաջինը ԲՀԿ-ն խոսեց համամասնական ընտրակարգի մասին, սակայն հիմա լռում է, քանի որ գիտի՝ իշխանության չի կարող գալ, այդ թվում նաև «Ժառանգությունը»: «Լավ պարողին Սահմանադրությունը չի խանգարում, որովհետև մենք աշխարհում ունենք զարգացած երկրներ՝ պառլամենտական համակարգ, նախագահական, միապետություններ, բայց զարգացած են, ժողովրդավարություն կա, ուրեմն գործը Սահմանադրության մեջ չէ, այլ մեր մեջ է: Եթե իրոք կա մի դրույք, որ մեզ խանգարում է, դրա շտկելը հեշտ գործ է, ու դրա համար պետք չի դիմել Վենետիկի հանձնաժողով, որ մեզ սովորացնի՝ որն է ճիշտը»,-եզրափակեց Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ