10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մանոյանը դեմ ըլլալով կողմ է

”Անկախ որևէ մեկի ցանկությունից հայ համայնքը մնալու է Սիրիայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա համոզված է սրանում, քանի որ սիրիահայ համայնքի գործունեությունն այս երկրում մոտ հազար տարվա պատմություն ունի, և այսօր էլ սիրիահայերի մեծամասնությունը շարունակում է մնալ Սիրիայում:

Բանախոսը միաժամանակ  շեշտեց, որ իր կարծիքով` Հայաստանում սիրիահայերին բավական լայն հնարավորություններ են տրված:

Մանոյանը լրագրողններին հայտնեց նաև, որ միջազգային համաժողովի շրջանակներում Բաքու է հրավիրվել ՀՅԴ Լիբանանի կառույցը ևս, նպատակահարմար չգտնելով մասնակցել` հրաժարվել են մասնակցությունից: Ասվածը Մանոյանի խոսքով` չի նշանակում, որ ինքը դեմ է ”Ժառանգության” առաջնորդի մասնակցությանը Բաքվում կայացած Ասիական կուսակցությունների միջազգային համաժողովին: Ամեն դեպքում Մանոյանն ասաց. ”Վերջին ժողովը փաստեց, որ պարտադիր չէ բոլոր հրավերներին դրական պատասխանել, որովհետև այդ կերպ կնպաստենք նրանց լեգիտիմացմանը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ