30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ջհանգիրյանն ուզում է պարզ ճակատով նայել մարտի մեկի զոհերի հարազատներին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագծի քննարկումը, որին ներկա են նաեւ տասը զոհերի հարազատները:

Նախագծի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատհգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը  պատասխանելով հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հարցերին,  նշեց, որ իր նպատակն այն է, որ, ի վերջո, քաղաքական մեծամասնությունը կարողանա բռունցքը խփել սեղանին եւ ասել`բացահայտեք:

Ջհանգիրյանի խոսքով, ինքը սա անում է, որպեսզի կարողանա զոհվածների հարազատների աչքերին նայել պարզ ճակատով: “Իմ միակ բարոյական պարտականությունը սա է, եւ ես որեւէ քաղաքական շահույթական ակնկալիք չեմ տեսնում”,-նշեց նախկին զինդատախազը:

Ջհանգիրյանը նաեւ հավելեց, որ որպես նախկին զինդատախազ մասնագիտական վիրավորվածություն եւ ցավ է զգում: “Չեմ կարծում, որ մեր իրավապահ մարմինները այդքան բթամիտ աշխատակիցներով են, իհարկե, էնտեղ բթամիտներ էլ շատ կան, բայց ունեն բավական ներուժ եւ տասը սպանություններից հինգը -վեցը ռեալ բացահայտելի եմ համարում”,-նշեց Ջհանգիրյանը:

Դավիթ Հարությունյանը առաջարկեց պատգամավորին մի պահ պատկերացնել, որ հանձնաժողովը ստեղծվել է եւ Ջհանգիրյանն էլ նրա նախագահ է եւ ներկայացնել իր քայլերը, թե ինչ է նախատեսում անել: “Հավատացեք, ես պատկերացնում եմ, բայց հիմա դա չասեմ, ես խոստանում եմ, որ երբ ստեղծվի ես ձեզ հետ կնստեմ օրերով ժամանակացույցը կասեմ”,-ի պատասխան նշեց ՀԱԿ պատգամավորը, իսկ իր նախատեսած քայլերը այժմ չներկայացնելը պայմանավորեց լրագրողների ներկայությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ