08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանն արդարանում է

 ՛՛Հատուկ քննարկման է արժանի Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքը ընտրություններին, նա կրկնում է այն, ինչ ասվել է 1998 թվականին, այն ժամանակ էլ չորս թեկնածու պայքար էր տանում, իսկ մյուսներն ասում էին՝ եթե լինի ազատ ու արդար պայքար, ապա ինքը կհաղթի՛՛ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա կարծիքով՝ հիմա  ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արվող հայտարարությունները ազատ ու արդար ընտրությունների դեպքում հաղթանակի մասին արվում են նրա ապագա պարտությունն արդարացնելու համար:

ՀԱԿ-ի պարտության մեջ ևս սոցիոլոգը վստահ է: Նա համոզված նշեց, որ ՀԱԿ-ը և նրա առաջնորդն իրենց արդեն սպառել են: ՛՛Կոնգրեսը շանս չունի, նա դա լավ գիտի՛՛,-նկատեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ նախորդ նախագահական ընտրություններից հետո, երբ Լևոն Տեր Պետրոսյանը հավաքեց քսանհինգ տոկոս ձայն, արդեն իսկ նրա տապալումն սկսվեց: Ըստ սոցիոլոգի՝ քսանհինգ տոկոսը լավ արդյունք է, սակայն սկսնակ քաղաքական գործչի համար: ՛՛Եթե դու ժամանակին ունեցել ես ութսուներկու տոկոս վարկանիշ, ուրեմն քսանհինգ տոկոսով դու իջել ես: Իրա չսիրողները գերազանցում են իրեն հավանողներին՛՛,-ընդգծեց Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ