Ինչու ենք այդքան շատ իրար ատում
Շարունակ լսում ու կարդում ենք՝ ես ատում եմ այսինչին, ես ատում եմ այնինչին: Ինչու՞, որովհետև մենք չունենք մերը, մերը շատ վատն է ու տխուր: Չենք կարողանում նորը ստեղծել, որովհետև չգիտենք ձևը ու չենք էլ ուզում սովորել անողներից: Աշխարհում ունենք միայն ՄԵԿ ԲԱՐԵԿԱՄ, այն էլ տեսնում ենք, որ մեր թշնամու բարեկամը դուրս եկավ և պատմության մեջ այս էլ որերրորդ անգամ թողեց մեզ երեսն ի վայր ու լքեց ճակատագրական պահին:
Չունենք ուրիշ բարեկամ, որովհետև ատում ենք բոլորին, ամբոջ՝ աշխարհին: Ատում ենք պետություններին ու ժողովրդներին, որովհետև նրանք չեն գալիս ու մեզ փրկում: Ատում ենք անհատներին, որովհետև հաճախ նրանց արածները մեզ հասու չեն, մենք զրկված ենք դրանք անելու հնարավորություններից, բնականաբար նախանձում ենք կամ չենք հասկանում:
Աջ ու ձախ ատելը մեր անճարակությունից է գալիս: Աշխարհը ընդանում է իր բնկանոն հունով և «գրաֆիկով»: Այդ մենք ենք, որ նրան մաս չենք կազմում, դուրս ենք թռել ուղղեծրից: Որքան շատ ատենք այնքան կհեռանանք, որքան շատ հեռանանք այնքան դժվար կլինի մոտենալը, ինտեգրվելը: Եթե բոլորն իմանային, թե մենք որքա՜ն ենք ատում բոլորին, պատկերացնու՞մ եք, թե ինչքա՞ն կխղճային մեզ: Լավ է, որ գրեթե գաղափար չունեն մեր գոյության մասին և ամեն մեկն ընկած է իր գործին: Որքան շատ ատենք այնքան կյանքը կիմաստազրկվի մեզ համար: Մեր ատելության պատճառները մեր մեջ պետք է փնտրենք, իսկ երբ ատելությունը դառնում է «ազգային սովորույթ», սկսում ենք արդեն իրար ատել…