21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր պաշտոնանկություններ

Չնայած երեկ Պաշտպանության նախարարությունը հերքել էր, որ նախարարության  նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը ազատվել է աշխատանքից գոմեշի մսի պատմության հետ կապված, բայց մեր տեղեկություններով, նա առաջիկայում ներգրավվելու է այդ քրգործում: Բացի նրանից, մոտ օրերս նոր պաշտոնանկություններ են սպասվում նախարարությունում:

Նրանք ըստ էության “կկրճատվեն”, սակայն այս կամ այն չափով առնչություն ունեն “գոմեշի մսի” պատմությանը: Հիշեցնենք, որ առայժմ այս գործով կալանավորված է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ներակայումս “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ