06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրենց որոշելիքն է. ի պատասխան Մամեդյարովի

<<Ես չգիտեմ՝ ինչով է զբաղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, իրենց որոշելիքն է, իրենց ընդունած որոշումներն իրենցն են, ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ Ադրբեջանի ապագա քայլերի հետ կապված>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովին: Վերջինս հայտարարել է, որ բացառված չէ ԵՏՄ-ին անդամակցությունը, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, կարգավորվի իրավիճակը:

Նա նշեց, որ այդ հայտարարությանը միայն մամուլից է ծանոթ, ավելի մանրամասն պիտի ծանոթանա, որ այլ մեկնաբանություններ տա: Դիտարկմանը, թե ռուսական կողմից էլ են հայտարարում, որ մտադիր են տեղից շարժել ղարաբաղյան հակամարտությունը, փոխնախարարն արձագանքեց, որ բնական է այդ հայտարարությունը, քանի որ ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ է, ու նորմալ է, որ այդ երկիրը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ավելի նախաձեռնողական հայտարարությունները, ինչի ականատեսն ենք եղել նաև Ֆրանսիայի ու ԱՄն-ի պարագայում:

Հարցին, թե Ռիգայի գագաթաժողովից հետո ինչ ունի Հայաստանը, ինչ կարելի է սպասել, նա պատասխանեց. <<Ռիգայի հռչակագրում արդեն ամրագրված են մեր կողմից նախաձեռնվելիք քայլերը, որոնց մասին նախորդ շրջանում էլ եղել է անդրադարձ: Դժվար է կանխատեսումներ անել զուտ ժամանակացույցի հետ կապված, բայց այն հիմնական ուղղությունները, որոնք ներառված են հռչակագրում՝ կապված ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության հետ, դրանք հաջորդական ու հետևողական ձևով կիրականացվեն, և դրա համար կան բոլոր նախադրյալները>>:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ