17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե խնդիրներ չունենք Վրաստանի հետ, հարաբերություններ էլ չունենք

Ազգային ժողովում եվրաինտեգրման ու ֆինանսավորկային հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց հայ-վրացական հարաբերություններից: Նա նշեց, որ Հայաստանը գնում է դեպի ԵՏՄ, Վրաստանը՝ ԵՄ, և հետաքրքրվեց, թե արդյոք սա խոչընդոտ չէ երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:  

Կարեն Նազարյանը նշեց, որ Վրաստանի հետ Հայաստանն ունի կառուցողական հարաբերություններ: <<Մինչև օրս նման խնդիր չի եղել>>,-նկատեց նա՝ հավելելով, որ բարեկամական ու թափանցիկ հարաբերությունների միջոցով ստացվում է վեր հանել բոլոր խնդիրներն ու դրանք լուծել: Ըստ նրա՝ Վրաստանի բռնած ուղին իր օրակարգն է, և տարածաշրջանում բոլորը դրանից միայն շահելու են:

Պատգամավորն արձագանքեց, որ  տարիների ընթացքում Վրաստանի հետ ստորագրվել են տարբեր միջպետական պայմանագրերը, և արդյոք հիմա այդ պայմանգրերը թարմացնելու կարիք լինելու է:

<<Որպես կողից նայող այսօր հայ-վրացական հարաբերություններ որպես զարգացող, ինչ-որ խնդիրներ քննարկող չի երևում: Շատ վատ է, որ մենք խնդիրներ չունենք, ես դա համարում եմ վատ, որովհետև հնարավոր չէ, որ երկու հարևան երկրներ խնդիրներ չունենան: Վատ այն չէ, որ մենք թշնամիներ լունենք, սակայն եթե չկան խնդիրներ, չկան հարաբերություններ>>,-նշեց Մարգարյանը:

Փոխնախարարն ասաց, որ իրավական դաշտն իսկապես հարուստ է: Սակայն նկատեց, որ  իրավական առումով խնդիրներ չկան երկու երկրների տարբեր ուղղությունների հետբ կապված: Հարաբերությունների վերաբերյալ նա ոչինչ չասաց: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ