26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Նախագահն ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երևանում է գտնվում խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և կարևորել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երևանյան նիստը, որը Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաև երկկողմ հարաբերությունների զարգացման առնչվող հարցեր՝ նկատի առնելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարևոր բաղկացուցիչներից է:

Նախարար Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ գոհունակությամբ խոսելով նիստի արդյունավետ աշխատանքի մասին, որի ընթացքում, ըստ նախարարի, քննարկվել են մասնակից երկրների համար կարևորագույն մի շարք հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ և այլն:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ՌԴ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ-ռուսական համագործակցության ներկայիս ընթանցքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ