23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բյուջե է մուտքագրվել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.35մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.27.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                

Մասնավորապես, Տավուշի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 87,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ,դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Շիրակի տարածքային բաժնի  կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության  նորմերի խախտման համարկայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 408.855.հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 616.65 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 70.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Սյունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում, իսկ Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 36 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Տավուշի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 10 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «ՍՈՍ» մանկական ավանին: 

Անտառների և կենսաբազմազանության բաժնի   իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 110 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների  թիվ  14 հատուկ դպրոց:

Վայոց ձորի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:

Առգրավված 60.26կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև տիրազուրկ 39,5կգ «սիգ» և 28,5կգ «կարաս» տեսակի ձկներ: Առգրավված ձուկը սահմանված կարգով  հանձնվել  է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Արագածոտնի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 44 հատ  «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով  հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ»: Առգրավվել է նաև 70գծմ ձկնորսական ցանց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.9 մլն. դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ