07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանը և Իրանը համագործակցության հուշագիր կստորագրեն լեռնագնացության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիայի նախագահ, կրկնակի Էվերեստի գագաթ բարձրացած Ռեզա Զարեի Տուդեշկին կիրակի քառօրյա այցով ժամանել է Հայաստան:

Նախատեսվում է, որ այցի ընթացքում Հայաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:

Հավելենք, որ Ռեզա Զարեի Տուդեշկին Հայաստան է այցելել իր տիկնոջ հետ: Նա առաջին մուսուլման լեռնագնաց կինն է, ով բարձրացել է Էվերեստ:

Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիան գործում է 1953 թվականից: Այսօր ֆեդերացիայի պաշտոնական անդամների թիվը կազմում է  300 հազար:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ