05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք. Արգամ Աբրահամյան. Ժամանակ

 «Ժամանակը» գրում է, որ Արտաշատ քաղաքում երեկ պաշտոնապես մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը:

«Արտաշատի մշակույթի կենտրոնում Ջոնիկ Աբրահամյանը՝  Արգամ Աբրահամյանի հորեղբայրը, ով նաեւ նրա նախընտրական շտաբի պետն է, ներկայացնում էր Արգամ Աբրահամյանին որպես հանրապետականների թեկնածու գաղտնի պայմաններում մշակույթի կենտրոնի սենյակներից մեկում:

«Թեև մեզ փորձում էին մշակույթի կենտրոնից դուրս հրավիրել՝ վստահեցնելով, որ նման հանդիպում չկա, և ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը, ո՛չ Ջոնիկ և Արգամ Աբրահամյանները չեն մասնակցում հավաքին, մեզ հաջողվեց զրուցել հանդիպման սենյակից դուրս եկող Արգամ Աբրահամյանի հետ: Նա վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցելու է քաղաքակիրթ ձևով. «Մենք բիրտ մեթոդների չենք դիմելու, արդար ընտրություն է լինելու… Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք, նման մտադրություն չունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով իր մյուս թեկնածուի՝ Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի թեկնածությանը՝ Արգամ Աբրահամյանն ասաց, որ նրան մրցակից է համարում. «Ով որ մասնակցում է, բոլորին էլ մրցակից եմ համարում»,- ասաց Արգամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտների հայտարարագրի համաձայն՝ այսօրվա դրությամբ 44 միլիոն դրամ և 75 հազար դոլար ունի։ Անդրադառնալով այն հարցին, որ մամուլում արդեն իսկ հրապարակվում է՝ հայտարարագրի մեջ ողջ ունեցվածքը նշված չէ, Արգամ Աբրահամյանն ասաց, որ ինչ կա, ներկայացրել է. «Հայտարարագրվել է իմ ունեցվածքն ամբողջությամբ, ինչ-որ իրանք ներկայացրել են, դրանք ավել բաներն են, իմ հետ կապ չունեն»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ