07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնություն՝ նվիրված Իշխան Մկրտչյանի հիշատակին

«Հայաստան» մարզական ՀԿ ըմբշամարտի մարզադպրոցում անցկացվել է Ազգային միացյալ կուսակցության անդամ, բռնադատված Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ «Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնությունը: Հուշամրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ԱՄԿ նախկին անդամներ, Իշխան Մկրտչյանի գաղափարակից ընկերներ, հարազատներ:

Ցուցադրական ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ-մարզիկները, այդ թվում՝  ՀՀ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:

ՀՀ «Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» նախագահ Սերգեյ Խաչատրյանը, ընդգծելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ներդրումը, մշտական ուշադրությունն ու աջակցությունը մարզաձևի զարգացման և խթանման հարցում, Հայաստանում ավանդական կարատեի զարգացման և մասսայականացման գործում ներդրած ավանդի համար Տարոն Մարգարյանին է հանձնել ասոցիացիայի շնորհակալագիրը:

Երկրորդ անգամ անցկացվող հուշամրցաշարին մասնակցել են 5-25 տարեկան 140 պատանիներ և երիտասարդներ: Հաղթողները պարգևատրվել են առաջնության մեդալներով և հաղթական գավաթով: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ