Ոստիկանները բերման են ենթարկել Պալաչին ու նրա ընկերներին. armtimes.com

Քիչ առաջ, armtimes.com-ի տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին (Պալաչ) եւ նրա ընկերներին: Ընդ որում այս ամենն արել են շատ տարօրինակ ձեւով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, որ Արթուր Հարությունյան անուն-ազգանունով բերման ենթարկված չկա: