17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի Էդոն կին քաշքշո՞ղ է. Ժողովուրդ

Նախօրեին կայծակնային արագությամբ տարածվեց լուրն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը քաշքշել է Աբովյանի շուկայի առևտրականներին, նրանց լցրել ավտոմեքենաները և տարել Առինջ՝ հընթացս խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Լուրի միակ հիմնավորումն «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի կողմից ոստիկանությանը տված հաղորդում էր, որ իրենց լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է:

 «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն ասել է. «Ես կին քաշքշող չեմ, դուք մի հատ մտեք Աբովյանի շուկան ու հարցրեք՝ էդոն մի հատ թթու խոսք ասե՞լ է: Իրանք խնդրանքով եկել են մոտս, ավտոներ եմ տվել, գնացել են Ծառուկյանի մոտ, իրենց հարցերը դրական լուծել են ու նորից գնացել են իրենց աշխատանքին: Էդոն նման բան չի արել ու չի անի, ի՞նչ են արել այդ մարդիկ, որ ես քաշքշեմ: Ես կին քաշքշո՞ղ եմ»:

Ըստ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի` սուտ տեղեկությունները կոնկրետ նպատակ ունեն. «Նման բաներ են տարածում, քանի որ գիտեն՝ քաղաքում չհարգված են, կրվելու են, նման բան անում են, որ երևան, թե գործ են անում: Կարող եք ինքներդ գաք, ժողովրդին հարցնեք, տեսնեք, թե ինչ են ասում: Ինչ կպատմեն, այն էլ գրեք: Կասեն՝ քաշքշել է, այդպես էլ գրեք»»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ